fbpx

Ճամփորդություն Երևան Քովորքինգի քրոնիկոնով

Սկիզբը
Երևան Քովորքինգը մարդու, աշխատանքի և արվեստի մասին է։ Տեսնելով աշխարհում տեղի ունեցող դինամիկ փոփոխությունները՝ խորությամբ գիտակցեցի, թե որքան կարևոր է իրական շփումն ու համագործակցությունը։ Երևան Քովորքինգը ծնվեց որպես մի պատասխան իմ ցանկության՝ ստեղծել տարածք, որտեղ մարդիկ կարող են աշխատել, համագործակցել, ստեղծագործել և այդ ամենից հաճույք ստանալ։

Հրաշք տարածքը

Երևանի սրտում գտնվող այս տունը՝ հանգիստ բակով, հարմարավետ սենյակներով և ստեղծագործական միջավայրով, դարձավ մեր նախընտրած վայրի մարմնավորումը։ Մինչ համավարակը, այստեղ էինք իրականացնում Azat TV մեդիանախաձեռնության աշխատանքները։ Սահմանափակումների թուլացումից հետո ձևափոխեցինք համատեղ աշխատանքային տարածքի։ Այն մոտ է մշակութային կենտրոններին, համալսարաններին, պետական կառույցներին, և միաժամանակ հեռու է քաղաքային աղմուկից, ինչը մարդկանց թույլ է տալիս կենտրոնանալ աշխատանքի վրա և հանգստանալ։

Պատերազմից հետո. Նոր տեսլականը
Պատերազմը փոխեց մեր կյանքը։ Պատերազմի ընթացքում կամավորագրվել էի Զինված Ուժերին։ Այնտեղից վերադարձա խոր հավատով, որ մարդու ուժը անփոխարինելի է և հարկավոր է կազմավորել ակտիվ համայնք մեծ գործերի համար։ Հենց այդ պատճառով Երևան Քովորքինգը վերածվեց գործնական տարածքի՝ առաջ մղելով քաղաքացիական ու սոցիալական նախագծեր, որոնց մասնակից մարդիկ կարող են համատեղ աշխատել և հանրային օգուտ ձևավորել։

CoEating & CoDrinking. Ավելին քան աշխատանքը
Երևան Քովորքինգը միայն աշխատարան չէ։ Այն նաև ակտիվ շփում և արդյունավետ կապեր է։ CoEating & CoDrinking ծառայությունները կյանքի են կոչվել խթանելու իմաստալից փոխազդեցությունները։ Սնունդով և խմիչքով կիսվելը մարդկանց ավելի է մտերմացնում և գաղափարների համար նոր հորիզոններ բացում։ Այս ծառայությունները բիզնեսում նոր մոտեցումներ և ընկալումներ են հիմնադրում։

Ստեղծագործների, ձեռներեցների և ակտիվիստների համայնքը
Երևան Քովորքինգը տարբեր է։ Այն լի է ձեռագործ կահույքով, արվեստով և եզակի դիզայնի տարրերով, որոնք միջավայրի յուրահատուկ շունչն են։ Այն տարբեր բնագավառների մարդկանց՝ հեռավար աշխատողների, ձեռներեցների, մշակութային գործիչների, ակտիվիստների և այլ մարդկանց միավորող համայնք է։ Իսկ ամենալավը՝ այստեղ հավաքվում են հաղթահարելու դժվարությունները և մեծ արժեք կազմավորելու համար։

Ներառական և հոգեհարազատ միջավայրը
Երևան Քովորքինգը բաց է բոլորի առաջ՝ անկախ նրանց ծագումից և գործունեությունից։ Այն ապահով, համագործակցային միջավայր է, որտեղ գաղափները հանդիպում են գործողությանը, բազմազանությունը խթանում է նորարարությանը՝ ստեղծելով միջազգային կապեր, յուրահատուկ մտահղացումներ և իմաստալից փոփոխություններ։ Հարազատ հոգիները միշտ ողջունվում են այստեղ։

Գալիքը
Ճանապարհորդությունը չի կանգնում այստեղ և մենք շարունակում ենք զարգանալ։ Երևան Քովորքինգը անընդմեջ փոխվում և աճում է, նույնքան, որքան մասնակից մարդիկ։ Իմ տեսլականն է, որ այս ամենը դառնա աշխատանքի, ստեղծարարության, համագործակցության և նորարաության շարժում։ Թե՛ մեր ստեղծագործ համայնքի, թե՛ coEating & coDrinking ծառայությունների միջոցով, մենք կառուցում ենք մի բան, որը կոչվում է գալիք։

Պատրա՞ստ ես մաս դառնալ Երևան Քովորքինգի շարժմանը և կառուցել գալիքը։

Միացի՛ր ճամփորդությանն այսօր։

Ստեղծի՛ր ինչ-որ հետաքրքիր բան Երևան Քովորքինգի հետ