fbpx

Ձեզ ենք ներկայացնում Գործընկերություն-ի 5 ամենամեծ առավելությունները, որից օգտվելու համար առաջարկում ենք միանալ Երևան Քովորքինգ-ին։

Մոտիվացիա. Իսօում կա աշխատանքային արտադրողականության էներգիա, երբ դուք գտնվում եք մեր սենյակներից մեկում՝ շրջապատված մարդկանցով: Աշխատանքի դրայվը դանդաղեցնել գրեթե անհնար է: Դուք շատ աշխատանքներ կկատարեք այստեղից: Այդ մասին մեզ ասել են մեր հաճախորդները։

Համայնք. Համայնքի զգացողությունը չի լքում Ձեզ: Իսօում շրջապատված լինելով հայտնի և անծանոթ դեմքերով՝ շրջադարձային կարող է լինել Ձեր հաջողության համար։ Մարդիկ կարևոր են և կարևոր է, թե որքան կաջակցեն Ձեզ նպատակներին հասնելու ճանապարհին։ Մենք պատրաստակամ ենք մեր հնարավորությունները ծառայեցնել ի նպաստ Ձեզ։

ԻՍՕ coworking

Ճկունություն. Երկարաժամկետ վարձակալության պայմանագիր կնքելու փոխարեն, Դուք կարող եք շատ ավելի ճկուն պայմաններ ձեռք բերել մեր պես գործընկերոջ հետ: Կարծում ենք, որ դա հիանալի է թե՛ փոքր բյուջե ունեցող սկսնակների համար, թե՛ մեծ ծախսեր ունեցող խոշոր կազմակերպությունների համար։ Նույնիսկ ինքնազբաղվածները կարող են գտնել մատչելի տարբերակներ մեզ հետ:

Տնից դուրս գալը. Տնից աշխատելը հիանալի է, բայց հեշտ է գործ ունենալ նաև միայնության տաղտուկ զգացողության հետ: Այլ մարդկանց կողքին լինելը հեշտացնում է տրամադրությունը բարձրացնել և պահել կայունություն։ Իսկ կայուն բարձր տրամադրությունը կստիպի Ձեզ չծուլանալ և ստեղծագործել: Իսօն կդառնա Ձեր լավագույն գործի տեղը։

Համագործակցություն. Երբ շատ ընդհանրություններ ունեցող մարդիկ հավաքվում են մեկ տարածքում, ժամանակի հարց է միայն, որ սկսեն համագործակցել, և բնականորեն նոր ծրագրեր իրականացնեն միմյանց հետ։ Մեր գտնվելու վայրը, ճկունությունը, ինչպես նաև նվիրումը արվեստին ներգրավում է ամենահետաքրքիր կերպարներին, որոնք մեր պես բարեկամաբար կհամագործակցեն, սակայն հարկ եղած դեպքում չեն անհանգստացնի ինքնուրույն աշխատողներին, որոնք գործի բերումով ժամանակ չունեն շփվելու։

Մեր գործընկերային տարածքը ստեղծել ենք Ձեզ փոխանցելու մոտիվացիա, լավ համայնք, ճկուն գներ, գործի տեղ՝ տանից դուրս գալու համար և ցանցային համագործակցության հնարավորություններ։

Հետևեք Երևան Քովորքինգի Instagram-ի, Twitter-ի, Linkedin-ի և Facebook-ի էջերին, տեղեկացեք մեր մասին և միացեք գործընկերությանը։

Leave a comment