
- This event has passed.
Շրջանաձև ընթերցանություն
February 19, 2021 @ 6:30 pm - 8:30 pm +04

Գիրք նվիրելու տոնի կապակցությամբ՝ փետրվարի 19-ին, ժամը՝ 18:30-ին, սիրով հրավիրում ենք ISO co-working space, որտեղ իրականացնելու ենք «Շրջանաձև ընթերցանություն» ժամանակակից գրողների՝ Արմեն Սարգսյանի, Լուսինե Եղյանի, Նելլի Սահակյանի և Նորայր Սարգսյանի մասնակցությամբ։ Նրանք ընթերցելու են իրենց նոր ստեղծագործություններից և խոսելու ենք մեր ժամանակներից ու կյանքից։
Գրքերի մրցույթի հաղթող մասնակիցներին նվիրելու ենք գրքեր։ Մրցույթի մասին տեղեկացեք մեր Facebook-ի և Instagram-ի էջում։
Կարող եք գալ ձեր գրքերով, ծանոթանալ նոր մարդկանց հետ, շփվել և միմյանց գրքեր նվիրել։
Կարող եք գալ ձեր գրքերով, ծանոթանալ նոր մարդկանց հետ, շփվել և միմյանց գրքեր նվիրել։
Հավելենք՝ ISO co-working space-ը փետրվարի 19-ից 26-ը հայտարարում է «Գրական շաբաթ». Մեր տարածքից կարող եք անվճար օգտվել ընթերցելու, գրելու, խմբարելու և գրականության հետ առնչվող այլ աշխատանքներ անելու նպատակով։