Լյուսի Քոչարյան | կանայք և աղջիկներYerevan Coworking-ում
Yerevan Coworking-ում տեղի ունեցավ Talk Time նախագծի շրջանակներում Լյուսի Քոչարյանի մասին նկարահանած տեսանյութի դիտումը։ Դիտումից հետո Լյուսիի և մասնակիցների միջև տեղի ունեցավ քննարկում։
Տեսանյութը անդրադարձ է Լյուսիի և առհասարակ կանանց և աղջիկների համար կարևոր թեմաներին՝ կնոջ դերի, ամուսնալուծված կանանց, ծնողավարությանը, կենցաղավարությանը, ինչպես նաև կանանց իրավունքներին և այլ խնդիրներին։
Հյուրերն ու գլխավոր հերոսը ծանոթացան միմյանց հետ, կիսվեցին կարծիքներով։ Հնչեցին անսպառ հարցեր։ Այնքան հյութեղ էր ստացվել ձևաչափը, որ հարցերի մի մասը մնացին չհնչված։ Լյուսիի սարկաստիկ հումորներն անպակաս էր հանդիպման ընթացքում։
Talk Time-ը Անժելա Դարբինյանի կողմից հեղինակած Girls Society նախաձեռնության նախագծերից է, որը ձևավորում է գեղեցիկ և վառ համայնք՝ վարելով հարցազրույցներ և իրականացնելով հանդիպումներ հետաքրքիր կանանց և աղջիկների հետ։ Հանդիպումները լինելու են շարունակական։
Հետևեք Երևան Քովորքինգի Instagram-ի, Twitter-ի, Linkedin-ի և Facebook-ի էջերին, տեղեկացեք մեր մասին և միացեք գործընկերությանը։