Զառա Ղազարյան. Այն, ինչ խնամքով թաքցնում ենք – Yerevan Coworking
Հուլիսի 17-ին Ереван Коворкинг-ը հյուրընկալել էր լրագրող Զառա Ղազարյանին և իր հետևորդներին՝ դիտելու Talk Time նախագծի շրջանակներում իր մասին նկարահանված տեսանյութը։ Դիտումից հետո Զառան և մասնակիցներy ջերմ ու տևական քննարկում ունեցան։
Girls Society-ի կազմակերպած միջոցաման խորագիրն ըստ Զառայի՝ «Պարտվելով հասարակությանը. այն, ինչ խնամքով թաքցնում ենք»։ Նա մասնակիցների հետ քննարկեց, թե ինչպես աղջիկներն ու կանայք օգնեն իրենք իրենց, ինչպես սիրեն իրենք իրենց, երբ մտածում են՝ «ես սիրելու բան չեմ»։
Օրվա հերոսն իր հյուրերի հետ կիսվեց մտքերով, թե ինչպես յուրաքանչյուրն իր սեփական կյանքը ամենալավը կապրի և թե ինչքան կարևոր է, որ աղջիկներն ու կանայք հավատան, որ իրենք մենակ չեն։
Հարց ու պատասխանների տարափը գեղեցկացրեց Զառայի այն մտքի զարգացումը, որ կարևոր է զգալը… Միջոցառման մասնակիցները նաև անդրադարձան «Ընդունել-համակերպվել սահմանը» և «Կայուն ինքնագնահատականի ճանապարհին» թեմաներին:
Հիշեցնենք՝ Talk Time-ը Անժելա Դարբինյանի կողմից հեղինակած Girls Society նախաձեռնության նախագծերից է, որը ձևավորում է գեղեցիկ և վառ համայնք՝ վարելով հարցազրույցներ և իրականացնելով հանդիպումներ հետաքրքիր կանանց և աղջիկների հետ։ Հանդիպումները լինելու են շարունակական։ Լուսանկարահանումը կատարվել է Ереван Коворкинг-ի կողմից հանդիպման ժամանակ։
Հետևեք Երևան Քովորքինգի Instagram-ի, Twitter-ի, Linkedin-ի և Facebook-ի էջերին, տեղեկացեք մեր մասին և միացեք գործընկերությանը։