Yerevan Coworking-ի Հեղինակի աթոռին էր Հասմիկ Կարապետյանը (ՖՈՏՈ)
Հուլիսի 4֊ին «Հեղինակի աթոռ» նախագծի շրջանակներում Yerevan Coworking-ը հյուրընկալել էր ժամանակակից գրող, «Ծովահենը» թրիլեր վիպակի հեղինակ Հասմիկ Կաիապետյանին։
Հանդիպման ընթացքում քննարկվեց վիպակի սյուժետային կառուցվածքի, նրանում առկա խորհրդանիշների, սցենարից
վիպակի փոխակիեպման, հերոսների հոգեբանական բնութագրի մասին և «Ծովահենի» բեմադրական աշխատանքների մասին։
Վիպակի քննարկումից հետո խոսվեց ոչ միայն գրական գործից, սցենարի և պիեսի ադապտացիաների մասին, այլև թրիլեր ժանրի առանձնահատկությունների և գրականությունում
թրիլերի մուտք գործելու մասին։
Հանդիպումը բավականին հագեցած էր հետաքրքիր հարցերով, որոնք հնչեցրին ընթերցողները։
Իսկ վերջում հեղինակը Yerevan Coworking-ին ` իր իսկ մակագրությամբ նվիրեց Ծովահենը վիպակը՝ նշելով, որ շատ ուրախ է՝ վերջապես ունեցավ իր «Հեղինակի աթոռը» և ծանոթացավ մեր հրաշք անձնակազնի հետ։
Հետևեք Երևան Քովորքինգի Instagram-ի, Twitter-ի, Linkedin-ի և Facebook-ի էջերին, տեղեկացեք մեր մասին և միացեք գործընկերությանը։