Woman for women NGO – Բարեգործական հանդիպում Yerevan Coworking-ում
Yerevan Coworking-ում տեղի ունեցավ բարեգործական հանդիպում, որը կազմակերպվել էր Woman for women-ի շրջանակներում։ Մեգին, ով կազմակերպության հիմնադիրն է, Մաշայի հետ միասին ներկայացրեցին կազմակերպության գործունեությունը։
Ըստ Մեգիի, նրանք սահմանապահ գյուղերի կանանց կազմակերպում են՝ կարել և գործել զգեստներ, հագուստներ, որոնք վաճառվում են արտերկրում և որի հասույթը գալիս է Հայաստան։ Այսինքն, մրցունակ արտադրանքը եկամուտ է ապահովում կանանց, ովքեր բնակվում և աշխատում են սահմանամերձ բնակավայրերում։
Նրանք նաև սահմանամերձ բնակավայրերի երեխաների համար անվճար ճամբարներ են կազմակերպում։ Զուգահեռաբար այլ բարեգործական աշխատանքներ ևս իրականացվում են:
Մեգին ներկայացրեց, թե ինչպիսի անձնական և գործնական դժվարությունների միջով է անցնել՝ օգնելու կանանց ոտքի կանգնել և հաղթել հայկական իրականության դժվարությունները: Նրա իրականացրած աշխատանքները վարակիչ են և շատ անհրաժեշտ մերօրյա մարտահրավերներին դիմակայելու և առաջ շարժվելու համար։
Հետևեք Երևան Քովորքինգի Instagram-ի, Twitter-ի, Linkedin-ի և Facebook-ի էջերին, տեղեկացեք մեր մասին և միացեք գործընկերությանը։