Yerevan Coworking-ում Հեղինակի աթոռին էր Դառանժը (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ՖՈՏՈ)
Մայիսի 14-ին Երևան Քովորքինգ-ում հյուրընկալվեց ժամանակակից գրող Դառանժը (Անժելա Դարբինյան)՝ «Հեղինակի աթոռ» նախագծի շրջանակում։
Միջոցառմանը Անժելան ընթերցեց իր վիպակից՝ «Ներքին հեղափոխություն. 𝑁𝑢𝑙𝑙𝑢𝑠»-ից հատվածներ՝ տեղափոխվելով մասնակիցներին իր ստեղծած Nullus աշխարհ։
Վիպակի ընթերցումը վերածվեց քննարկման՝ գտնելու մարդու ներքին հեղափոխականին։
Հակաուտոպիա ժանրում գրված այս ստեղծագործությունն արդեն ընթերցած մասնակիցներն ընդարձակվեցին թվերի միջոցով մարդկանց գնահատելու համակարգի մասին և քննադատելով թվայնացման այդ համակարգը վերադարձան երկիր մոլորակ։
Քննարկման ընթացքում անդրադարձ եղավ հակաուտոպիայի արդիականությանն, վիպակի հերոսներին ու նրանց մտքերին, ինչպես նաև գրականությանն ու մարդկության գլխավոր խնդիրներին։
«Ներքին հեղափոխություն. 𝑁𝑢𝑙𝑙𝑢𝑠» վիպակը այդ օրը հնարավոր եղավ ձեռք բերել զեղչված ու մատչելի գնով՝ հեղինակի մակագրությամբ։ Իսօի հյուրերն օգտվեցին թեյի և սուրճի հյուրասիրությունից։
Հետևեք Երևան Քովորքինգի Instagram-ի, Twitter-ի, Linkedin-ի և Facebook-ի էջերին, տեղեկացեք մեր մասին և միացեք գործընկերությանը։