fbpx

Հաճախ տրվող հարցեր

Ինչպե՞ս գրանցել բիզնես Հայաստանում, որքա՞ն է տևում գրանցման գործընթացը

Գրանցման գործընթացն իրականացվում է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից:

Website: www.e-register.am
Address: 49/3 Komitas st., Yerevan 0051, Armenia,

Էլ. հասցե՝ info@e-register.am

Ինչպես նաև՝ Վազգեն Սարգսյանի 3 հասցեում գործում է Հանրային ծառայությունների միասնական գրասենյակում, որտեղ կարելի է դիմել աշխատանքային օրերին (երկուշաբթիից՝ ուրբաթ), ժամը 09։00-18։00-ը (ընդմիջում՝ 14.00-15.00) ։

Գրանցման գործընթացի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններն` այստեղ.

https://www.moj.am/storage/uploads/001.register_services_2.pdf
https://www.moj.am/am/page/617

Ինչպե՞ս կարող են օտարերկրյա քաղաքացիները ստանալ ՀՀ-ում աշխատելու իրավունք

Ոչ ռեզիդենտներին հայկական ընկերությունում գրանցելու ամենապարզ տարբերակը նրանց հետ ծառայությունների մատուցման համար քաղաքացիական իրավունքի պայմանագիր կնքելն է։ Աշխատակցի հետ աշխատանքային պայմանագիր կնքելու համար աշխատակիցը պետք է ունենա ՀՀ-ում բնակության թույլտվություն։

Օտարերկրացիների՝ Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու, Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու և բնակվելու, Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ երթևեկելու, Հայաստանի Հանրապետությունից ելքի, ինչպես նաև օտարերկրացիների հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքով.:

Աշխատանքի թույլտվություն ստանալու վերաբերյալ՝ օտարերկրացիների համար գործում է https://workpermit.am/ru/home միասնական էլեկտրոնային հարթակը:

Կայքը օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության էլեկտրոնային համակարգ է, որը օտարերկրացի աշխատակից վարձել ցանկացող գործատուին հնարավորություն է տալիս ամբողջությամբ առցանց ռեժիմով իրականացնել աշխատանքի գրանցումն ու վարձել նախընտրած թեկնածուին՝ փաստաթղթավորելով վերջինիս սահմանված ընթացակարգով: Օտարերկրացի աշխատողի ներգրավման միասնական էլեկտրոնային հարթակը ստեղծվել և տնօրինվում է Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության կողմից:

ԵԱՏՄ մասին պայմանագրի համաձայն՝, Եվրասիական տնտեսական միության անդամ–երկրների քաղաքացիները և նրանց ընտանիքի անդամները աշխատանքային գործունեության ողջ ընթացքում ազատվում են Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային գործունեություն իրականացնելու համար աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից։

Ի՞նչ արտոնություններ են տրամադրվում ԱՏԳ-ն ռեզիդենտ ընկերություններին

ՏՀՏ ոլորտը զարգացնելու նպատակով՝ ՀՀ կառավարության կողմից սահմանված են մի շարք արտոնություններ, որոնք ամրագրված են ՀՀ օրենսդրությամբ և ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով։ Մասնավորապես՝

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենք, հղումը՝ այստեղ

Decree of the Government of the Republic of Armenia No. 399-L of March 24, 2022 “On approval of the procedure for providing state support to commercial organizations and individual entrepreneurs in the field of Information Technology”, link here։

Ինչպե՞ս գնել կամ վարձակալել բնակարաններ ՀՀ-ում

Անշարժ գույքի գնման կամ վարձակալության վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք օգտվել ՀՀ կադաստրի կոմիտեի կայքերից:

Հղում՝
https://cadastre.am
https://www.e-cadastre.am

Անշարժ գույքի վաճառքի և վարձակալության հայտարարությունները կարող եք գտնել հետևյալ կայքերում.
https://www.list.am
https://www.estate.am
https://www.real-estate.am
https://myrealty.am
https://www.realtors.am
https://banali.am

Կարո՞ղ են օտարերկրյա քաղաքացիներն առցանց հաշիվներ (online accounts) բացել հայաստանյան բանկերում

Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերի մեծ մասն ունեն առցանց բանկային համակարգ և բջջային հավելված, ինչը հնարավորություն է տալիս արտարժութային հաշիվ բացել ՀՀ առևտրային բանկերի ցանկին կարելի է ծանոթանալ այստեղ։

Տարատեսակ ֆինանսական տեղեկատվություն կարելի է ստանալ նաև հետևյալ կայքերից.
https://www.fininfo.am/
https://abcfinance.am/

Աղբյուր՝ hti.am

Leave a comment