Ապրիլի 22-ի Yerevan Coworking-ում «Հեղինակի աթոռ» նախագծի շրջանակներում հյուրընկալվեց ժամանակակից գրող Լիլ Արամին: Միջոցառմանը Լիլն ընթերցեց իր նոր հրատարակված վեպից՝ «Ճոճվող ժամեր»-ից հատվածներ։ Այնուհետև մասնակիցների հետ քննարկում եղավ նրա ստեղծած կերպարների և վեպում տեղի ունեցող գործընթացների մասին, որոնք տպավորվել էին նրա վեպն ընթերցած մասնակիցներին, ինչպես և ունկընդիրներին, որոնք միջոցառմանը զեղչված, մատչելի գնով ձեռք բերեցին գրքերը։ View this post on Instagram…
Փետրվարի 26-ին, ժամը՝ 19։00-ին, Yerevan Coworking-ում «Հեղինակի աթոռ» նախագծի շրջանակներում հյուրընկալվեց ժամանակակից գրող Արամ Ավետիսը: Հեղինակն անձամբ կարդաց իր նոր գիրքը՝ «Երբ առնետները կարդալ գիտեին»։ Ընթացքն ինտերակտիվ ու խիտ անցավ։ Մասնակիցների հետ նա քննարկեց ստեղծագործությունը և տողերում առկա նրբերնգները։ Ավետիսը ներկայացրեց իր բառերի, բառախաղերի, սիմվոլիկ բառակապակցությունների, երկիմաստ ու խորը մտքերի մասին։ Արամը կարդաց Օր առաջինից մինչև տասներեքերորդը։ Մթնոլորտը կարծես անցնում…
Գիրք նվիրելու տոնի կապակցությամբ՝ փետրվարի 19-ին Yerevan Coworking-ում տեղի ունեցավ «Շրջանաձև ընթերցանություն»։ Միջոցառման ընթացքում հանդես եկան ժամանակակից գրողներ՝ Արմեն Սարգսյանը, Լուսինե Եղյանը, Նելլի Սահակյանը և Նորայր Սարգսյանը։ Նրանք ընթերցեցին իրենց նոր ստեղծագործություններից։ Միջավայրի, ստեղծագործողների և հյուրերի ներկայությամբ հաճելի և դրական էներգիան թևածում էր մթնոլորտում։ Գրողները ներկայացրեցին վերջին ժամանակաշրջանում իրենց գրվածքներից, որոնք նախատեսում են հրատարակել իրենց ապագա գրքերում։ Ընթերցանությանը միացան այլ…