Հուլիսի 4֊ին «Հեղինակի աթոռ» նախագծի շրջանակներում Yerevan Coworking-ը հյուրընկալել էր ժամանակակից գրող, «Ծովահենը» թրիլեր վիպակի հեղինակ Հասմիկ Կաիապետյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվեց վիպակի սյուժետային կառուցվածքի, նրանում առկա խորհրդանիշների, սցենարից վիպակի փոխակիեպման, հերոսների հոգեբանական բնութագրի մասին և «Ծովահենի» բեմադրական աշխատանքների մասին։ Վիպակի քննարկումից հետո խոսվեց ոչ միայն գրական գործից, սցենարի և պիեսի ադապտացիաների մասին, այլև թրիլեր ժանրի առանձնահատկությունների և գրականությունում թրիլերի մուտք…
Ապրիլի 16-ին Yerevan Coworking-ում տեղի ունեցավ Հեղինակի Աթոռ նախագիծը՝ Նորայր Սարգսյանի հետ։Նորայրը ներկաների համար ընթերցեց իր նոր վեպից հատվածներ։ Սա մի նոր Չինական Պատ է, որի կազմավորմանը որոշակի մասնակցություն ունեցան ունկընդիրներն իրենց հարցադրումներով ու դատողությունները կիսվելով հեղինակի հետ։ View this post on Instagram A post shared by Yerevan Coworking (@evncoworking) Նա ստեղծագործությունից որոշ չակերտներ բացեց, ինչը բավականին ոգևորեց մասնակիցներին։ Վստահաբար…
Փետրվարի 26-ին, ժամը՝ 19։00-ին, Yerevan Coworking-ում «Հեղինակի աթոռ» նախագծի շրջանակներում հյուրընկալվեց ժամանակակից գրող Արամ Ավետիսը: Հեղինակն անձամբ կարդաց իր նոր գիրքը՝ «Երբ առնետները կարդալ գիտեին»։ Ընթացքն ինտերակտիվ ու խիտ անցավ։ Մասնակիցների հետ նա քննարկեց ստեղծագործությունը և տողերում առկա նրբերնգները։ Ավետիսը ներկայացրեց իր բառերի, բառախաղերի, սիմվոլիկ բառակապակցությունների, երկիմաստ ու խորը մտքերի մասին։ Արամը կարդաց Օր առաջինից մինչև տասներեքերորդը։ Մթնոլորտը կարծես անցնում…