Լուսինե Եղյան . Yerevan Coworking-ում Հեղինակի աթոռ նախագծի շրջանակներում (ՆԿԱՐՆԵՐ)
Մարտի 19-ին Yerevan Coworking-ում «Հեղինակի աթոռ» նախագծի շրջանակներում տեղի ունեցավ ժամանակակից գրող Լուսինե Եղյան-ի հետ հանդիպումը: Հեղինակն անձամբ կարդաց իր նոր գրքից՝ «ինքնահոսի»-ից հատվածներ։
Մասնակիցների և հեղինակի միջև տեղի ունեցավ ստեղծագործությունների դիսկուրս։ Մասնակիցները բացառիկ հնարավորություն ունեցան ձեռք բերել գիրքը նախքան շնորհանդեսը՝ Լուսինեի ստորագրությամբ։
Ձեզ ենք ներկայացնում «ինքնահոսի» գրքից մի հատված.
ինքնահոսի – լուսինե եղյանսպիտակ փեղկերով պատուհանից հետեւում եմ՝
ինչպես է առաջին հարկի հարեւանս նախաճաշում
փոքրիկ, սպիտակ սեղանի մոտ.
սովորաբար ուտում է ձու, կարտոֆիլ ու դեղին ապուր
(կցում եմ նկարը):
ինձ գեղեցիկ է թվում նրա իգականությունը՝
պարանոցը, ձեռքերը,
ինչպես է բռնում գդալը ու ինչպես է խոսում իսպաներեն
Հետևեք Երևան Քովորքինգի Instagram-ի, Twitter-ի, Linkedin-ի և Facebook-ի էջերին, տեղեկացեք մեր մասին և միացեք գործընկերությանը։