fbpx

Մարտի 19-ին Yerevan Coworking-ում «Հեղինակի աթոռ» նախագծի շրջանակներում տեղի ունեցավ ժամանակակից գրող Լուսինե Եղյան-ի հետ հանդիպումը: Հեղինակն անձամբ կարդաց իր նոր գրքից՝ «ինքնահոսի»-ից հատվածներ։

Մասնակիցների և հեղինակի միջև տեղի ունեցավ ստեղծագործությունների դիսկուրս։ Մասնակիցները բացառիկ հնարավորություն ունեցան ձեռք բերել գիրքը նախքան շնորհանդեսը՝ Լուսինեի ստորագրությամբ։

Ձեզ ենք ներկայացնում «ինքնահոսի» գրքից մի հատված.

ինքնահոսի – լուսինե եղյան

սպիտակ փեղկերով պատուհանից հետեւում եմ՝
ինչպես է առաջին հարկի հարեւանս նախաճաշում
փոքրիկ, սպիտակ սեղանի մոտ.
սովորաբար ուտում է ձու, կարտոֆիլ ու դեղին ապուր
(կցում եմ նկարը):
ինձ գեղեցիկ է թվում նրա իգականությունը՝
պարանոցը, ձեռքերը,
ինչպես է բռնում գդալը ու ինչպես է խոսում իսպաներեն
  • Լուսինե Եղյան iso coworking space lus yeghyan
  • Լուսինե Եղյան iso coworking space book reading
  • Լուսինե Եղյան iso coworking space mariam Creative Mind
  • Լուսինե Եղյան iso coworking space yeghyan lus reletions
  • Լուսինե Եղյան iso coworking space noro Creative Mind
  • Լուսինե Եղյան lusine yeghyan iso coworking space
  • Լուսինե Եղյան lusine iso coworking space
  • Լուսինե Եղյան lusine friends iso coworking space
  • Լուսինե Եղյան lusine yeghyan autor iso coworking space
  • Լուսինե Եղյան yeghyan lusine iso coworking space

Հետևեք Երևան Քովորքինգի Instagram-ի, Twitter-ի, Linkedin-ի և Facebook-ի էջերին, տեղեկացեք մեր մասին և միացեք գործընկերությանը։

Leave a comment