fbpx

Փետրվարի 26-ին, ժամը՝ 19։00-ին, Yerevan Coworking-ում «Հեղինակի աթոռ» նախագծի շրջանակներում հյուրընկալվեց ժամանակակից գրող Արամ Ավետիսը:

ISO co-working space looking for


Հեղինակն անձամբ կարդաց իր նոր գիրքը՝ «Երբ առնետները կարդալ գիտեին»։ Ընթացքն ինտերակտիվ ու խիտ անցավ։ Մասնակիցների հետ նա քննարկեց ստեղծագործությունը և տողերում առկա նրբերնգները։ Ավետիսը ներկայացրեց իր բառերի, բառախաղերի, սիմվոլիկ բառակապակցությունների, երկիմաստ ու խորը մտքերի մասին։

Արամը կարդաց Օր առաջինից մինչև տասներեքերորդը։ Մթնոլորտը կարծես անցնում էր ինքնաճանաչողության առնետական ուղեցույցով՝ հայտնաբերելու նորը, որ թաքնվել է աղբի ու տառերի արանքում։ Ունկնդիրները բազմաթիվ հարցեր հղեցին հեղինակին թե՛ գրքի ու ընթացքում արտահայտված մտքերի, թե՛ ժամանակակից գրականության ու առհասարակ մտածողության մասին, որոնք նորույթ են ներմուծում մեր ժամանակակից գրական կյանք։

Վերջում հեղինակն իր ստորագրություններով հանձնեց «Երբ առնետները կարդալ գիտեին» գիրքը մասնակիցներին։

Նշենք, որ Yerevan Coworking-ը նախատեսում է պարբերաբար իրականացնել գրական և այլ մշակութային միջոցառումներ, սեղանի խաղեր, կինոդիտումներ, տարբեր ոլորտների մասնագիտական հանդիպումներ, որի ընթացքում կկարողանաք ծանոթանալ թարմ և որակով մարդկանց հետ։

  • ISO co-working space looking for
  • freelance ISO-co-working-space-asking
  • ISO co-working space armen diana

Հետևեք Երևան Քովորքինգի Instagram-ի, Twitter-ի, Linkedin-ի և Facebook-ի էջերին, տեղեկացեք մեր մասին և միացեք գործընկերությանը։

Leave a comment