Փետրվարի 26-ին, ժամը՝ 19։00-ին, Yerevan Coworking-ում «Հեղինակի աթոռ» նախագծի շրջանակներում հյուրընկալվեց ժամանակակից գրող Արամ Ավետիսը: Հեղինակն անձամբ կարդաց իր նոր գիրքը՝ «Երբ առնետները կարդալ գիտեին»։ Ընթացքն ինտերակտիվ ու խիտ անցավ։ Մասնակիցների հետ նա քննարկեց ստեղծագործությունը և տողերում առկա նրբերնգները։ Ավետիսը ներկայացրեց իր բառերի, բառախաղերի, սիմվոլիկ բառակապակցությունների, երկիմաստ ու խորը մտքերի մասին։ Արամը կարդաց Օր առաջինից մինչև տասներեքերորդը։ Մթնոլորտը կարծես անցնում…
